Բաժիններ՝

Հակոբ Արշակյանը «բաց դաս» է անցկացրել Երևանի դպրոցներից մեկում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիով Երևանի թիվ 192 հիմնական դպրոց կատարած այցի ընթացքում «բաց դաս» է անցկացրել բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի նվաճումներն ու ապագան։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ և արագ զարգացող ճյուղերից է և կոչ է արել աշակերտներին դպրոցում լավ, հիմնավոր կրթություն ստանալուց հետո մասնագիտանալ բնագիտական ուղղություններով:

Նախարարը խոսել է տեխնոլոգիական արտադրանքի և դրանց հասանելիության, գիտալիքահեն արդյունաբերություն զարգացնելու, համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացման ուղիների և հնարավորությունների մասին։

Դպրոցականները իրենց հետաքրքրող մի շարք հարցեր են ուղղել նախարար Հակոբ Արշակյանին և ստացել հանգամանալից պատասխաններ։

Նախարարը խոստացել է նաև օգնել դպրոցում տեխնոլոգիական խմբակ հիմնել։

Թիվ 192 հիմնական դպրոցում են անցել են նաև նախարարի դպրոցական ուսման տարիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30