
Պատրաստում ենք իդեալական սոուս «Կեսար» աղցանի համար

Բաղադրիչներ
1. Ձիթապտղի յուղ – 100 գ
2. Սխտոր – 4 ատամիկ
3. Չորացրած ռեհան – 1 թ/գ
4. Կիտրոնի հյութ – 1/2 բաժակ
5. Չոր մանանեխ – 1 թ/գ
6. Մայոնեզ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Խորը տարայի մեջ խառնել չորացրած ռեհանը, մանանեխը, մանրացրած սխտորը, կիտրոնի հյութը, ձիթայուղը, այնուհետև ավելացնել մայոնեզը:
2. Հարել զանգվածը՝ մինչև ստացվի միասեռ սոուս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը