3 տարում աշխարհի շուկաներում ոսկու առնվազն 1000 կեղծամակնիշ ձուլակտոր է հայտնվել. Reuters
Վերջին երեք տարում աշխարհի շուկաներում հայտնվել են առնվազն 50 միլիոն դոլար գումարի ոսկու կեղծամակնիշ ձուլատորներ՝ ոսկու վերամշակման հայտնի ընկերությունների արտադրանքի անվան ներքո: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանկերի, վերամշակող ձեռնարկությունների եւ այլ ընկերությունների ղեկավարների։
Նրանց խոսքով՝ ոսկու՝ հայտնաբերված բարձր որակի ձուլակտորների վրա եղել են Շվեյցարիայի՝ այդ մետաղի վերամշակման խոշորագույն ընկեությունների կեղծ դրոշմները: Մինչ այժմ գտնվել է առնվազն 50 միլիոն դոլար գումարի ոսկու կեղծամակնիշ շուրջ հազար մեկկիլոգրամանոց ձուլակտոր: Դա հարաբերականորեն մեծ թիվ չէ՝ հաշվի առնելով, որ գործարանները տարեկան թողարկում են 2 – 2,5 միլիոն նման արտադրանք:
Սակայն, նշում է գործակալությունը, կեղծամակնիշ արտադրանքի որակը շատ բարձր է, ուստի եւս ոչ մեկ հազար կեղծվածք կարող է լինել շրջանառության մեջ, որոնք չեն կարողացել ճանաչել: Գործակալությոնն ընդգծում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե կեղծ ոսկուն՝ ավելի էժան մետաղների խառնուրդով, այլ հենց կեղծամակնիշ արտադրանքին. տվյալ դեպքում թանկարժեք մետաղը շատ բարձր որակ ունի:
Հայտնի գործարանների կեղծ դրոշմներով այդ ձուլակտորներն արտադրում են ապօրինի ձեռք բերված եկամուտների լվացման եւ ոսկու անօրինական վաճառքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: