
Պիկեն և Վիդալը կես միլիոն եվրո են շարել պոկերի մրցաշարում

Իսպանական AS թերթը հայտնում է, որ Բարսելոնայում կայացած պոկերի եվրոպական մրցաշարում «Բարսելոնայի» խաղացողներից երկուսը՝ Ժերարդ Պիկեն և Արթուրո Վիդալը, շահել են գրեթե կես միլիոն եվրո: Պիկեի շահումը կազմել է 352.950 եվրո, չիլիացունը` 134.460 եվրո:
Հաղորդվում է, որ Պիկեն առաջին անգամը չէ, որ նվաճում է մեծ ջեկփոտ: Բացի այդ, 2017-ին շրջանառվում էին խոսակցություններ, որ Պիկեն պոկերի պատճառով հսկայական պարտքեր ունի: Կատալան ֆուտբոլիստը հետագայում հերքել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ դա և իր բաժանման լուրերը հատուկ արշավ են իր դեմ:
Սիրարփի Աղաբաբյան