
«Ես չեմ կարող մեկնաբանել Նեյմարի հարցը, հակառակ դեպքում ինձ կհեռացնեն». Վալդես

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, որը գլխավորում է «Բարսելոնայի» երիտասարդական թիմերից (U-19), հրաժարվել է մեկնաբանել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ:
«Ի՞նչ կարող եմ ասել Նեյմարի մասին: Ես նրա հետ խաղացել եմ ընդամենը մեկ տարի, բայց դա պայծառ պահ էր:
Դա ես լավ եմ հիշում: Ի՞նչ ասեմ ձեզ Նեյմարի մասին: Դե, դուք բոլորդ նրան ճանաչում եք՝ որպես այն Չեմպիոնների լիգային մասնակցած խաղացող, որը մենք հաղթել ենք: Եվ նա հիանալի խաղացող էր թիմի համար:
Բայց ես չպետք է մեկնաբանեմ այս հարցերը, դուք պետք է մեկ ուրիշին հարցնեք: Ես չեմ կարող մեկնաբանել Նեյմարի հարցը, հակառակ դեպքում ինձ կհեռացնեն: Եվ ես հույս ունեմ, որ կշարունակեմ աշխատել այս ակումբում»,- ասել է Վալդեսը:
Սիրարփի Աղաբաբյան