Լավագույն նախաճաշը, որը կավարտվի հաշված րոպեների ընթացքում
Բաղադրիչներ
1. Լավաշ – 1 հատ
2. Ձու (երկուսը՝ հում, երկուսը՝ խաշած) – 4 հատ
3. Պանիր – 100 գ
4. Թթվասեր – 2 ճ/գ
5. Կաթ – 6 ճ/գ
6. Կանաչ սոխ՝ ըստ ցանկության
7. Սամիթ
8. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Խաշած ձուն և պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրատված կանաչին:
2. Համեմել աղով և պղպեղով, ավելացնել թթվասերը, լավ խառնել:
3. Լավաշն ուղղանկյունների կտրատել:
4. Լավաշի մի ծայրին լցնել ստացված զանգվածից և փաթաթել:
5. Լավաշով ձողիկները թավալել ձվի և կաթի խառնուրդի մեջ և տապակել բուսայուղով:
6. Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը