![](/banners/BeFunky-design.jpg)
Միգրանտների փոխադրող նավը խորտակվել է Լիբիայի ափերի մոտ. Reuters
![](https://168.am/wp-content/uploads/2019/08/986076.jpg)
Նավը, որը միգրանտների էր փոխադրում, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցչին:
Տեղեկատվության համաձայն, որն իր տրամադրության տակ ունի վարչությունը, աղետի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր: Փրկվել է մոտավորապես 60 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: