Բաժիններ՝

Թրամփը պատրաստվում է Զելենսկու հետ հանդիպել Վարշավայում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորել է Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել Վարշավայում: Այս մասին գրել է «Եվրոպական ճշմարտություն» հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:

«Մենք ակնկալում ենք, որ նախագահները հնարավորություն կունենան Վարշավայում զրուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում»,- ասել է Բոլթոնը, որն այցով ժամանել է Կիեւ:

ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն ընդգծել է, որ, չնայած այդ առնչությամբ պաշտոնական ծանուցման բացակայությանը, հանդիպումը պետք է կայանա:

«Ես լավատեսորեն եմ տրամադրված Վարշավայի հանդիպման հարցում: Ղեկավարներն արդեն ունեցել են երկու ջերմ զրույց, եւ նրանք կրկին հնարավորություն կունենան զրուցելու, թեեւ չգիտեմ, թե որքան կտեւի հանդիպումը՝ հաշվի առնելով զբաղվածությունն արարողություններում»,- ասել է Բոլթոնը:

Բոլթոնն Ուկրաինայում է գտնվելու օգոստոսի 27-29-ին, ծրագրված են նրա հանդիպումները Ուկրաինայի պաշտոնատար անձանց հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս