Զելենսկին Ուկրաինայի նոր վարչապետ Է ընտրել. «Ուկրաինսկայա պրավդա»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որպես վարչապետի պաշտոնի թեկնածու ընտրել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկին: Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ներկայում պաշտոնյան Զելենսկուն ուղեկցում է աշխատանքային ուղեւորությունների ժամանակ եւ տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցություններում: Նրան նախագահի վարչակազմ է բերել գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը. հրատարակության զրուցակիցները նշում են, որ նրանք լավ հարաբերություններ ունեն:

Գոնչարուկն իրավաբանական կրթություն ունի: 2015 թվականից նա գլխավորում է «Արդյունավետ կարգավորման գրասենյակ» անկախ փորձագիտական-վերլուծական կենտրոնը:

Կազմակերպությունն ստեղծվել եւ ֆինանսավորվում է Եվրամիության կողմից. կայքի տեղեկատվության համաձայն, դրա նպատակն է՝ «բարելավել բիզնես վարելու պայմանները եւ Ուկրաինայի ներդրումային գրավչությունը»:

Ավելի վաղ Գոնչարուկը Արսենի Յացենյուկի կառավարությունում եղել է առաջին փոխվարչապետ Ստեպան Կուբիվի խորհրդականը եւ բնապահպանության նախարար Իգոր Շեւչենկոյի արտահաստիքային խորհրդականը:

Տեսանյութեր

Լրահոս