Լիբանանը հուսով է, որ Ռուսաստանը «դյուրըմբռնելի ուղերձ» կհղի Իսրայելին

Բեյրութը Մոսկվայի միջնորդությունն է ակնկալում Իսրայելի հետ հակամարտության լուծման համար, որին ՌԴ-ն կարող է «դյուրըմբռնելի ուղերձ» հղել Լիբանանի մայրաքաղաքի արվարձանում անօդաչուների հարվածներից հետո: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սաադ Հարիրին ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցում:

«Լիբանանն ակնկալում է, որ Ռուսաստանը դերակատարություն կունենա լարվածության հետագա աճից խուսափելու համար, ինչպես նաեւ Իսրայելին դյուրըմբռնելի ուղերձ կհղի նրա կողմից ինքնիշխանության խախտումների դադարեցման նպատակով»,- մեջբերում է Հարիրիի խոսքը կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հարիրին ընդգծել է, որ գրոհները խտաբնակ շրջանների վրա հարված են կայունության հիմքերին, որի սահմանները նշված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւում, որն ընդունվել է 2006 թվականի պատերազմից հետո, եւ վտանգավոր էսկալացիայով են սպառնում տարածաշրջանում, «որի արդյունքները կանխատեսել մենք չենք կարող», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս