Սկսվել է Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի կողմից գնված ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային արդեն սկսվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ս-400-ներ տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Տեսանյութեր

Լրահոս