Աշխարհում գալիս Է Արևմուտքի գերիշխանության վերջը. Մակրոն

Աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում:

«Մենք տեսնում ենք աշխարհում արեւմտյան գերիշխանության ավարտը,- նշել է նա:- Հանգամանքները փոխվում են»:

Նրա խոսքով՝ «դա, մասնավորապես, նոր տերությունների ամրապնդումն է»:

«Չինաստանն մղվել է առաջին շարք, իսկ Ռուսաստանը մեծ հաջողության է հասնում իր ռազմավարության մեջ»:

Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիային անհրաժեշտ է խորապես վերաիմաստավորել եւ նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ:

Առանց Ռուսաստանի հնարավոր չէ Եվրոպայում վստահության եւ անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել, նշել է նա: Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ զինված ուժերի նախարարությունների ղեկավարները մի քանի օրից բանակցությունների կուղեւորվեն Մոսկվա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս