
ՊՍԺ-ն Նեյմարին փոխարինող է գտել ԱՊԼ-ում

«Քրիսթալ Փելեսի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան արդեն այս ամառ կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն: Ինչպես հաղորդում է Mirror-ը, ՊՍԺ-ն Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում է՝ որպես բրազիլացի Նեյմարի փոխարինող:
Այն դեպքում, եթե Նեյմարը լքի փարիզյան ակումբը, ֆրանսիացիները պատրաստ են առաջարկ ներկայացնել «Քրիսթալ Փելեսին»՝ ավելի քան 120 մլն դոլարի չափով: Իր հերթին՝ ՊՍԺ-ն նախատեսում է Նեյմարի վաճառքից ստանալ ավելի քան 220 մլն դոլար:
Mirror-ի տեղեկություններով ՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն այս շաբաթ կմեկնեն Լոնդոն՝ Զահայի տրանսֆերի շուրջ բանակցելու համար: Նման շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Նեյմարի տեղափոխության շուրջ «Բարսելոնայի» կամ «Ռեալի» հետ համաձայնություն կարելի է ձեռք բերել ցանկացած պահի, իսկ տրանսֆերային պատուհանը կփակվի ամսվա վերջին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը