Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և վիրավորներ, դեպքի վայրը մարտադաշտ է հիշեցնում. Shamshyan.com
Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: