
Հանրահայտ Irish cream լիկյորը՝ տան պայմաններում

Բաղադրիչներ
1. Խտացրած կաթ – 380 գ
2. Շոկոլադե օշարակ – 2 թ/գ
3. Վիսկի – 300 մլ
4. Կաթ – 300 մլ
5. Սուրճ – 1 ճ/գ
6. Վանիլին – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Եռացրած կաթը սառեցնել և անցկացնել մաղով:
2. Խառնել բոլոր բաղադրիչները և լցնել ստերիլ շշերի մեջ:
3. Լիկյորը պահել սառնարանում 3-4 օր, որպեսզի թրմվի:
4. Այս ըմպելիքը սառնարանում կարելի է պահել մինչև 1 ամիս:
5. Ամեն օգտագործումից առաջ շիշը թափահարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը