Երբեք մի դիմացեք նեգատիվ վարքագծի այս 6 տեսակներին. կյանքը չափազանց կարճ է
Նրանց վարքագիծը ձեր խնդիրը չէ. երբեք ոչ ոքի թույլ մի տվեք փչացնել ձեր կյանքը։ Մարդիկ զարմանալի են և անկանխատեսելի, և նրանք միշտ կանեն այն, ինչ կցանկանան։ Այդպիսին է մարդկային բնույթը։
Սկզբունքորեն այդտեղ ոչ մի վատ բան չկա, և այդպես նույնիսկ հետաքրքիր է։ Այլապես բոլորը միայնակ ու ձանձրալի կյանքով կապրեին։
Այնպես որ, ամենից հաճախ մարդիկ իրենց որոշակի կերպով են պահում ոչ թե այն պատճառով, որ ձեզ ուզում են հունից հանել կամ ստորացնել, այլ պարզապես որովհետև նրանք այդպիսին են, տարբեր են։ Բայց դա առիթ չի նրանց արարքները տանելու համար, հատկապես, եթե նրանց վարքագիծը սկսում է ազդել ձեր կյանքի վրա։
Այդ պահին պետք է ասել՝ կանգ առեք, թանկագիններս. այդպես չի լինի
Միևնույն ժամանակ պարտադիր չէ ազդեցիկ դրամաներ սարքել ու ձեռքը տանել զենքին։ Դուք պարզապես չպետք է ոչ ոքի թույլ տաք ձեզ հետ այդպես վարվել։ Պետք է բարեկիրթ կերպով այդպիսի գռեհիկներին գրողի ծոցն ուղարկել։ Որովհետև եթե ինչ-որ մեկը կոպտում կամ վատ է վարվում ձեզ հետ, նա անմիջապես պետք է դրա պատասխանը ստանա, այլապես դա ավելի շատ կարձակի նրա ձեռքերը։
Եթե դուք սիրում ու գնահատում եք ձեզ, երբեք չեք հանդուրժի նման վերաբերմունք։ Սա ձեր ճանապարհն է, և ձեր իրավունքն է՝ ընտրել՝ ում հետ գնալ այդ ճանապարհը և ումից կիլոմետրերով հեռու մնալ։
Եվ այսպես, որո՞նք են վարքագծի այն 6 տեսակները, որոնք չարժե հանդուրժել։
1. Ինչ-որ մեկն անընդհատ մատնանշում է ձեր թերությունները
Եթե մարդն ասելու բան չունի ձեզ, բացի նրանից, որ անընդհատ փնովի ձեզ ու տրամադրություն փչացնի, նա ձեր կյանքում անելիք չունի։ Նա, ով ունակ է միայն քննադատել, ծաղրել ու ամեն ինչ վատ գույներով ներկայացնել, նա ձեզ ընկեր չէ ու նույնիսկ ծանոթ էլ չէ։
Մի ամաչեք ու մի զսպեք ձեզ։ Համարձակ ասեք նրան, որ չեք պատրաստվում հանդուրժել նման վերաբերմունք, և դրա համար նա կամ դադարեցնում է իրեն այդպես պահել, կամ անհետանում է ձեր կյանքից։ Ընդ որում՝ հավիտյան։
Ենթադրաբար, նա կընտրի 2-րդ տարբերակը։ Անդաստիարակներն առհասարակ հազվադեպ են հակված քննադատական հայացք գցել իրենց վրա ու փոխվելու որոշում կայացնել։
2. Ինչ-որ մեկը պաշտում է ձեզ թիկունքից հարված հասցնել
Ենթադրաբար ձեր շրջապատում անպայման նման մեկը կգտնվի։ Դա այն է, երբ մարդը ձեզ լավ է վերաբերվում, իրեն գերազանց է պահում, բայց հերիք է՝ զգոնությունը կորցնեք, ինչ-որ մի զզվելի բան կանի։
Ընդ որում, նրա սիրելի ձևաչափը հարվածն անսպասելիորեն հասցնելն է, երբ դուք ամենաքիչն եք դրան սպասում։ Բանն այն է, որ գռեհիկների այս տեսակն իրեն հաղթող է զգում ու պարզապես վայելում է այն պահը, երբ տեսնում է, որ ինչ-որ մեկի ցավ է պատճառում։ Եվ ինչն է նրա համար կարևոր, որ դա լինի կայծակնային ու անսպասելի։
Այդպիսի մարդկանց հեռու քշեք ձեզնից։
3. Ինչ-որ մեկն անընդհատ սպասում է հաստատման, որ ինքը հիասքանչ է, պարզապես ինքը կատարելություն է
Դուք անընդհատ ստիպված եք գովել նրանց ու հիանալ,այլապես նրանք կնեղանան ու իրենց կպահեն ամենադժբախտ մարդկանց պես։ Եթե ճանաչում եք այդպիսիներին, ցույց տվեք իրենց տեղը։ Դուք բոլորովին էլ պարտավոր չեք անընդհատ դիֆերամբներ ասել ինչ-որ մեկի հասցեին, ով տառապում է «ես»-ի պաթոլոգիայով։ Թող ինքն իրեն օրը 24 ժամ գովի։ Իսկ դուք այս կյանքում ավելի կարևոր գործեր ունեք։
4. Ինչ-որ մեկն անընդհատ իրեն զոհ է ներկայացնում՝ ստիպելով ձեզ մոլագար-մարդասպան զգալ
Այդպիսի «զոհեր» շատ կան։ Իրականում այս «վիրավորված և ստորացված» անձինք ամենաիսկական մանիպուլյատորներն ու գռեհիկներն են։
Նրանց նպատակն է անել այնպես, որ դուք վարվեք այնպես, ինչպես իրենք են ուզում։ Ձեր զգացմունքներն ու դուք ինքներդ նրանց բացարձակապես հետաքրքիր չեք։ Երբեք չտրվեք նրանց խղճալի տեսքին ու վշտահար ձայնին։ Հեռու վանեք նրանց ձեզնից։
5. Ինչ-որ մեկն անընդհատ մրցակցում է ձեզ հետ
Այս մարդը կարող է բարեկիրթ ու դաստիարակված լինել, բայց նրա կողքին դու քեզ անհանգիստ ես զգում։ Նա անընդհատ մրցում է ձեզ հետ, ինչ-որ բան ապացուցում է։ Հիշեք այն մասին, որ կյանքը սպորտային մրցում չէ, և աջուձախ ոսկե մեդալներ ոչ ոք չի բաժանում։ Մարդկանց մեծ մասը ստիպված է պարզապես ծանր աշխատել, որ կարողանա լուծել իր հարցերը։ Դրա համար էլ մարդկանց այդ տիպը ձեզ ընկեր չի կարող լինել։
Իրականում նա պարզապես նախանձում է ու երազում այն մասին, որ դուք սայթաքեք։ Հրաժեշտ տվեք նրա ընկերակցությանը, թող մեկ այլ մարդու ապացուցի, որ ինքը լավագույնն է։
6. Ինչ-որ մեկը ձեր մասին հիշում է բացառապես այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան պետք է
Այս տեսակի մարդկանց դուք աշխարհում ամենաքիչն եք հետաքրքրում։ Նրանք երբեք ձեզ տեսության չեն գա հիվանդանոցում, որ իմանան՝ ինչպես եք։ Այլ հարց է, եթե նրանց ձեզնից ինչ-որ բան է հարկավոր:
Այդ ժամանակ նրանք վազում են, ասես ոչինչ էլ չի եղել, երբեմն՝ բազմամյա լռությունից հետո, և սառնասրտորեն օգտագործում են ձեզ։ Եվ նեղանում են խիստ, եթե նրանց մերժում եք։ Դա մի իսկական ներկայացում է։
Դրա համար առանց տատանվելու՝ այդպիսիներին հանեք ձեր կյանքից։ Ասեք ցտեսություն, ու հավիտյան։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը