Շոտլանդիայում աճուրդի են դրել 1789 թվականին կառուցված թագավորական դղյակը
Շոտլանդիայում աճուրդի է դրված այն դղյակը, որը 1789 թվականին կառուցել է հռչակավոր ճարտարապետ Ռոբերտ Ադամը: Այս մասին ասված է Savills ընկերության նյութերում, որն զբաղվում է օբյեկտի վաճառքով:
Խոսքը վերաբերում է Սեթոն դղյակին, որը գտնվում է Էդինբուրգից 16 կիլոմետր հեռավորության վրա: Բացի գլխավոր սենյակներից, երկու հիմնական եւ վեց լրացուցիչ ննջարաններից, աշխատասենյակից եւ տասնութերորդ դարի վերականգնված գրադարանից, շենքում գտնվում են երկու ավտոնոմ բնակարաններ, դրանցից յուրաքանչյուրը երեք ննջասենյակով: Բնակարաններն անվանված են Մարիա Ա Ստյուարտի ամուսինների անուններով՝ Դառնլի եւ Բոսուել:
Դղյակում կան նաեւ այլ պատմական հարկաբաժիններ՝ առանձնահատուկ մթնոլորտով՝ «Ապաստարան» ոչ մեծ ննջարանը, որը դյուրին չի լինի գտնելը՝ չիմանալով շենքի պլանը, ինչպես նաեւ ամրություններով նկուղը, որտեղ տեղավորված է ավանդական անգլիական բարը:
Դղյակը գտնվում է 5,4 հեկտար հողամասում, որտեղ կան մարգագետիններ, արոտավայրեր, բացատներ միջոցառումների անցկացման համար, ինչպես նաեւ կառքակամուրջ, որը պահպանվում է տասնհինգերորդ դարից: Լոտի մեկնարկային գինը 9,7 միլիոն դոլար է: