«Մենք կնախընտրեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» հետ». Էմերի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կիսվել է իր մտքերով՝ Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ:
Խաղը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 19:00-ին և կանցկացվի «Էնֆիլդ» մարզադաշտում:
«Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում խաղալ «Լիվերպուլի» հետ: Մենք կնախընտրեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» հետ: Սա մեծ մարտահրավեր է և լավ փորձություն երկրպագուների համար, բոլորիս համար: Հիանալի է, որ մենք խաղալու ենք նրանց դեմ՝ ունենալով ակտիվում 6 միավոր:
Մեր նպատակն է՝ փոքրացնել տարբերությունը «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի» և «Չելսիի» հետ: Երբ մենք խաղում ենք այս ակումբներից որևէ մեկի դեմ, մեզ սպասվում է մեծ մարտահրավեր: Մենք պետք է ցույց տանք, թե որքան լավ կարող ենք գործել: Կարծում եմ, որ հաջորդ հանգստյան օրերին մենք կտեսնենք հիանալի հանդիպում»,- ասել է Էմերին:
Սիրարփի Աղաբաբյան