Բաժիններ՝

«Ամենապատվաբեր զբաղմունքներից չէ խաբել նրանց, ով քեզ հավատում է»

15 մտքեր Միգել դը Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպից

1. Երբ ես քնած եմ, ես չգիտեմ ոչ վախ, ոչ հույս, ոչ աշխատանք ու ոչ վայելքներ։ Շնորհակալություն նրան, ով հայտնագործել է քունը։ Այն միասնական ժամացույց է, որ հավասարեցնում է հովվին ու թագավորին, ծաղրածուին ու իմաստունին։

2. Ոչինչ մեզ այնքան էժան չի տրվում ու այնքան թանկ չի գնահատվում, որքան համեստությունը։

3. Ինքնագովեստը ստորացնում է։

Կարդացեք նաև

4. Ու թեպետ ես գիտեմ, որ կանայք հիմարություն են դուրս տալիս, բայց միևնույն է, նրանց չեն լսում միայն հիմարները։

5. Անհաջողությունների մեջ ճակատագիրը միշտ սողանցքներ է թողնում, որպեսզի կարողանաս դրանից դուրս պրծնել։

6. Մի եղիր ոչ շարունակ դաժան, և ոչ էլ անընդհատ փափուկ։ Ընտրիր այդ երկու ծայրահեղությունների միջինը, քանզի հենց ճանապարհի մեջտեղում է բարձրագույն իմաստնությունը։

7. Մեր բոլոր անմիտ քայլերը ստամոքսի դատարկությունից ու գլխում եղած օդից են կատարվում։

8. Ամենապատվաբեր զբաղմունքներից չէ խաբել նրանց, ով քեզ հավատում է։

9. Ոչ դժբախտությունը, ոչ ուրախությունը չափազանց երկար չեն տևում, իսկ դրանից հետևում է, որ, եթե դժբախտությունը շատ երկար է ձգվում, նշանակում է, ուրախությունն արդեն մոտ է։

10. Չկա այնպիսի հիմար գիրք, որում մի ինչ-որ լավ բան չլինի։

11. Մեզնից յուրաքանչյուրը իր գործերի զավակն է։

12. Տխրությունները կենդանիների համար չեն ստեղծվել, այլ մարդկանց համար, բայց եթե մարդիկ չափից առավել են տրվում դրանց, նրանք վերածվում են կենդանիների։

13. Յուրաքանչյուր արատ իր մեջ հատուկ վայելք է թաքցնում, բայց նախանձն իր մեջ ոչինչ չի թաքցնում, բացի դառնություններից, ատելությունից ու չարությունից։

14. Հիմարության հիմքի վրա խելամիտ շինություն չես կառուցի։

15. Մահվանից բացի, աշխարհում ամեն բան կարելի է ուղղել։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս