Բաժիններ՝

Կոուտինիոն համաձայնել է տեղափոխվել «Բավարիա» վարձակալական հիմունքներով

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն մոտ է ակումբից հեռանալուն:

Ըստ RAC1-ի տվյալների, ֆուտբոլիստը կշարունակի կարիերան «Բավարիայում». նա համաձայնել է տեղափոխվել մյունխենյան ակումբ վարձակալական հիմունքներով: Կոուտինիոն կմեկնի Մյունխեն օգոստոսի 18-ին:

Բրազիլացին չէր հայտնվել Լա Լիգայի առաջին տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղի մեկնարկային կազմում, չնայած ավելի վաղ այն ֆուտբոլիստների թվում էր, որոնց Էռնեստո Վալվերդեն ընտրել էր խաղին մասնակցելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս