Բաժիններ՝

Պրոդյուսերները սատարել են Airbus A321-ի անձնակազմի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը

Ռուս պրոդյուսերները ճիշտ են համարում Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած Airbus A321 ինքնաթիռի անձնակազմի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին պրոդյուսերները հայտնել են օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում:

«Այն, ինչ արել են տղաները, հիանալի է: Լավ մարդկանց պետք է աջակցել, նրանք արժանի են ֆիլմի հերոս դառնալու: Տա Աստված, որ կինեմատոգրաֆիստները նրանց մասին ֆիլմ նկարահանեն»,- նշել է պրոդյուսեր Լեոնիդ Վերեշագինը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի օդաչուներին, որը վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկվայում, ինչպես նաև անձնակազմի մնացած անդամներին պարգևատրել է Արիության շքանշաններով:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրէջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Ըստ վերջին տվյալների, վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 74 մարդ, այդ թվում՝ 19 երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս