Պանրիկի այս բաղադրատոմսը գտածո է նիհարող կանանց համար
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 250 գ
2. Ձվի սպիտակուց – 2 հատ
3. Ալյուր – 2 ճ/գ
4. Խնձոր
Պատրաստման եղանակը
1. Մաքրած խնձորը բարակ շերտատել:
2. Խառնել խնձորը, կաթնաշոռը, սպիտակուցները և ալյուրը:
3. Պանրիկներ ձևավորել և դնել յուղաթղթով պատված տապակի վրա:
4. Թխել 180 ջերմաստիճանում 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը