BBC-ի հրապարակման վերաբերյալ Դատախազությունն ու ՀՔԾ-ն դեռևս որևէ մեկնաբանություն չունեն

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն անդրադառնալով BBC-ի հրապարակմանը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ, ֆեյսբուքյան իր էջում տարակուսանք էր հայտնել, թե ինչպես է ստացվել, որ օտարերկրյա լրատվամիջոցն «էքսկլյուզիվ» մուտք է ունեցել նախաքննության նյութերին:

«ՀՔԾ-ն  պետք է անհապաղ հայտարարություն տարածի և, կա՛մ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կա՛մ էլ հաստատի, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը: Եթե ՀՔԾ-ն հայտարարի, որ BBC-ն ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելիություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն»,- գրել էր նա։

168.am-ը ՀՀ դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե դատախազությունը տեղյա՞կ է՝ նյութերը ՀՔԾ-ն է տրամադրե՞լ, թե՞ ոչ։
«Մինչև այս պահը որևէ մեկնաբանություն չեմ տվել և այս պահին էլ չեմ տա, հետո որևէ մեկնաբանություն լինի՝ կասեմ, այժմ չեմ մեկնաբանի»,- ասաց նա։

Զանգահարեցինք նաև ՀՔԾ խոսնակին, սակայն անհասանելի էր, քաղաքային հեռախոսահամարից էլ պատասխանեցին, որ խոսնակը գտնվում է արձակուրդում, ուստի որևէ մեկն իրավասու չէ որևէ բան պատասխանել։

Կարդացեք նաև

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031