Սիբիրում շարունակվում է այրվել ավելի քան մեկուկես մլն հեկտար անտառ
Ռուսաստանի Սիբիրի տարածաշրջաններում անտառային հրդեհների մակերեսը գերազանցում է 1,5 միլիոն հեկտարը, առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Իրկուտսկի մարզում եւ Կրասնոյարսկի երկրամասում, հաղորդվում է Սիբիրի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի կայքում՝ վկայակոչելով ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալները։
«Ռուսաստանի ԱԻՆ-ի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 8-ի դությամբ Սիբիրի դաշային օկրուգի տարածքում գործում է 275 անտառային հրդեհ ավելի քան 1,5 միլիոն հեկտար տարածքում, որոնցից 103-ը գտնվում են սպասարկվող տարածքում, 172-ը՝ սպասարկման գոտուց դուրս: Առավել բարդ անտառահրդեհային իրավիճակ է Կրասնոյարսկի երկրամասում եւ Իրկուտսկի մարզում»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



