
Մայր Աթոռ. Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից

Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ։
Վանորեից տեսչությանը հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել է հոգևոր խնամքի իրագործման շրջանակներում բացատրական աշխատանքներ տանել երիտասարդի հետ:
Մեր ժողովրդի զավակներին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները։
Սև պանտեռա անունով օգտատերը գիշանգղի ձագին իր տեսախցիկով է կերակրում
Իրեն լավ տղու տեղ դրած օգտատերը կարմիրգրքյան գիշանգղի սև երազն է դարձել։ Նա մագլցում է ժայռերի վրա և "ցնցող" տեսահոլովակ նկարելու համար իր կյանքը վտանգում և անհանգստացնում վերացող տեսակի թռչունին։
Gepostet von Էկո- Մեդիա ցանց am Montag, 5. August 2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ