Բաժիններ՝

Կարմիր գծերի տուգանքները բոլորը կազմվում են օրենքի խախտումներով. «Վարորդի ընկեր» հ/կ

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանն ու Տիգրան Քեյանը կոչ են անում վերջ տալ կարմիր գծերի հետ կապված անօրինական որոշումներին:

Նրանց խոսքով՝ կարմիր գծերի տուգանքները բոլորը կազմվում են օրենքի խախտումներով ու ենթակա են բողոքարկման:

«Վճռաբեկ դատարանը հայտնել է իր դիրքորոշումը, այն է՝ անձի նկատմամբ վարչարարություն իրականացնելիս արձանագրություն կազմելու դեպքում  անձի ներկայությունը պարտադիր է, այսինքն, կարմիր գծերի վերաբերյալ ցանկացած արձանագրություն, որն  անձի ներկայությամբ չի կազմվել, ստացվել է փոստային անդորրագրի միջոցով, դա անօրինական է համարվում: Այս անօրինականությունը 2012 թվականից է սկսվել: Այդ թվականից սկսած բոլոր անձանց, որոնց վարչական պատասխանատվության են ենթարկել, տուգանքները կազմվել են օրենքի կոպիտ խախտմամբ»,- նշեցին «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրները:

168.am-ի հարցին՝ արագաչափերի, այլ տեսանկարահանող սարքերի կողմից արձանագրած խախտումների դեպքում  անձի ներկայությունը պարտադի՞ր է, Տիգրան Քեյանը պատասխանեց.

«Ոչ, դրանք կարգավորվում են այլ օրենսդրությամբ: Իսկ կարմիր գծերի հետ կապված ցանկացած տուգանք, որը որ կստանան, չմուծելու դեպքում՝ ենթակա է բողոքարկման»:

Ինչ վերաբերում է Քաղաքապետարանի հետ արված քննարկումներին, Տիգրան Քեյանն ասաց, որ քննարկումներ եղել են, բայց արդյունքի չեն հասել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս