Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016թ. ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն:
«Գազել» ավտոմեքենայի վարորդից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: