Երկարակյացը 96 տարեկանում ամուսնացել է 93-ամյա սիրեցյալի հետ
Աքրա քաղաքում (Գանա) 96 տարեկան տղամարդն ամուսնացել է 93-ամյա կնոջ հետ: Այդ մասին հայտնել է Starr Fm Online կայքը:
Ջեյմ Կ.Անդորֆալը եւ նրա հարսնացուն՝ Մարգարետ Մանուելը, ծանոթացել են 1960-ական թվականներին: Նրանք ավելի քան 50 տարի ապրել են միասին եւ դաստիարակել ինը երեխաների, բայց միայն այժմ են որոշել գրանցել իրենց ամուսնությունը:
Արարողությունը տեղի է ունեցել եկեղեցում: Ե՛վ փեսան, ե՛ւ հարսը խորանի մոտ են եկել ճերմակ հագուստներով: Քահանան օգտվել է առիթից եւ դատապարտել հաճախացած ամուսնալուծությունները: Նա ասել է, որ անցյալում ամուսնություններն ավելի երկարատեւ են եղել, որովհետեւ մարդիկ բավարարվել են նրանով, ինչ ունեն, եւ հասկացել են միմյանց: Նա օրինակ է բերել երկարակյաց զույգին:
«Եթե զույգը կարող է 50 տարի ապրել մի տանիքի ներքո, նշանակում է, որ նրանք հասկացել են միմյանց: