Բաժիններ՝

Անջելիա Ջոլին հորդորել է ավելացնել «չար կանանց» թիվը

Ամերիկացի դերասանուհի Անջելիա Ջոլին Elle-ին տված հարցազրույցում պատմել է հասարակության մեջ ժամանակակից կանանց տեղի մասին։ Դերասանուհին հիշել է սալեմյան վհուկների ժամանակները, երբ իրեն կայրեին միայն այն բանի համար, որ ինքն այնպիսին է, ինչպիսին կա: Ջոլին ցնցված է այն բանից, թե դեմոկրատական երկրում քաղաքական պաշտոնի հավակնող կանանց որքան հաճախ են վհուկներ համարում: Նա նաեւ նշել է այն հսկայական ջանքերը, որոնք ներդրվում են կանանց երկրորդական դերերում թողնելու համար:

«Ընդ որում՝ «չար կանայք» են կոչվում նրանք, ովքեր հոգնել են անարդար հասարակությունից՝ ջանալով դիմակայել նրան: «Եթե դա չարիք է, այդ դեպքում աշխարհին ավելի շատ չար կանայք են հարկավոր»,-հայտարարել է Ջոլին:

Հիշեցնենք, որ հուլիսին Disney-ը ցուցադրել է չար կախարդուհի Մալեֆիսենթի մասին հեքիաթի նոր մասի թրեյլերը, որին կրկին փորձել է մարմնավորել Անջելինա Ջոլին: Ֆիլմը վարձույթում կհայտնվի հոկտեմբերի 17-ին, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031