Բաժիններ՝

«Չկան վատ ու չար մարդիկ, կան դժբախտ մարդիկ…». Հոգեբանության 7 կանոններ

1. Հայելու կանոնը։
Ինձ շրջապատող մարդիկ իմ հայելիներն են։ Նրանք արտացոլում են իմ սեփական անձի առանձնահատկությունները, որոնք հաճախ իմ կողմից չեն էլ գիտակցվում։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ինձ կոպտում է, նշանակում է, ես այդպես եմ ուզում, ես դա թույլ եմ տալիս։ Եթե ինչ-որ մեկը կրկին ու կրկին խաբում է ինձ, նշանակում է՝ ես ցանկացած մարդու հավատալու հակում ունեմ։ Այնպես որ, պետք չէ նեղանալ ինչ-որ մեկից։

2. Ընտրության կանոնը։
Ես գիտակցում եմ, որ իմ կյանքում տեղի ունեցող ամեն բան իմ սեփական ընտրության արդյունքն է։ Եվ եթե ես այսօր ձանձրալի մարդու հետ եմ շփվում, նշանակո՞ւմ է արդյոք, որ ես էլ եմ մի այդպիսի ձանձրալի ու անհետաքրքիր մարդ։

Չկան վատ ու չար մարդիկ, կան դժբախտ մարդիկ։ Եթե ես փորփրում եմ նրանց խնդիրները, նշանակում է , դա ինձ դուր է գալիս։ Այնպես որ, որևէ մեկից ոչինչ չկա պահանջելու։ Ես ինքս եմ պատճառն այն ամենի, ինչ ինձ հետ տեղի է ունենում։ Մեր սեփական ճակատագրի հեղինակներն ու արարողները հենց մենք ինքներս ենք։

3. Մեղսավորության կանոնը։
Ես կհամաձայնեմ այն բանի հետ, որ կարող եմ սխալվել։ Իմ կարծիքն ու գործողությունները ուրիշ մարդիկ ոչ միշտ պետք է ճիշտ համարեն։ Իրական աշխարհը միայն սև ու սպիտակ չէ, կան նաև բաց մոխրագույնն ու մուգ սպիտակը։ Ես կատարելություն չեմ, ես պարզապես լավ մարդ եմ ու սխալվելու իրավունք ունեմ։ Գլխավորը այդ սխալն ընդունել կարողանալն է ու այն ժամանակին ուղղելը։

Կարդացեք նաև

4. Համապատասխանության օրենքը։
Ես ունեմ այն ու ճիշտ այնքան, ինչին համապատասխանում եմ, ինչին արժանի եմ, ոչ ավել, ոչ պակաս, ինչին էլ որ դա վերաբերի՝ մարդկանց հետ հարաբերություններին, աշխատանքին թե փողին։ Եթե ես չեմ կարող մարդուն ի սրտե, ամբողջովին սիրել, ծիծաղելի է պահանջել, որ այդ մարդը այդ կերպ ինձ սիրի։ Այնպես որ, իմ բոլոր պահանջներն անիմաստ են։ Եվ երբ ես որոշում եմ փոխվել, փոխվում են նաև ինձ շրջապատող մարդիկ, իհարկե, դեպի լավը։

5. Կախվածության օրենքը։
Ինձ ոչ ոք ոչինչ պարտք չէ։ Բայց ես ինքս կարող եմ անշահախնդիր կերպով օգնել բոլոր նրանց, ում կարող եմ, ու դա ինձ հաճույք է պատճառում։ Ուժեղ լինելու համար պետք է հավատալ այն բանին, որ ես ամեն ինչ կարող եմ։ Իսկ ես հավատում եմ։ Բայց պետք է կարողանալ նաև մերժել երբեմն։

6. Ներկայության կանոնը։
Ես ապրում եմ այստեղ և հիմա։ Անցյալը չկա, քանի որ յուրաքանչյուր հաջորդ վայրկյանին վրա է հասնում ներկան։ Ապագան չկա, քանի որ այն դեռ չկա։ Անցյալին կապվածությունը հանգեցնում է ընկճախտի, ապագայով մտահոգվելը տագնապ է ծնում։ Քանի դեռ ես ապրում եմ ներկայով, ես իսկական եմ։ Իսկ դա ուրախանալու առիթ է արդեն իսկ։

7. Լավատեսության կանոնը։
Մինչդեռ մենք բողոքում ենք կյանքից, այն անցնում է մեր կողքով։ Աչքերը տեսնում են, ոտքերը քայլում են, ականջները լսում են, սիրտն աշխատում է, հոգին ուրախանում է։ Իմ ֆիտնեսը արևոտ ամառն է, մարգագետինն ու գետակը։

Քանի դեռ ես շարժվում եմ, քանի դեռ քամին շոյում է իմ դեմքը, ես ապրում եմ։ Երբ ես հեռուստացույց եմ դիտում բազմոցին պառկած կամ համացանցում շփվում եմ ընկերներիս հետ, ես ոչ թե այս աշխարհում եմ, այլ մեկ ուրիշ։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս