Բաժիններ՝

Գվարդիոլան պատասխանել է Կլոպին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Լիվերպուլի» իր գործընկեր Յուրգեն Կլոպին՝ խոսելով «քաղաքայինների» ծախսերի մասին:

«Մարդիկ ասում են, որ պետք է ծախսել հերթական 200-300 մլն ֆունտը: Բայց աշխարհում կան միայն երկու այդպիսի ակումբներ: Միայն «Սիթին» և ՊՍԺ-ն կարող են 200-300 մլն ֆունտ ծախսել ամեն տարի: Թեև այս պահին թվում է, որ «Բարսելոնան» և «Ռեալը» նույնպես կարող են այդպես անել»,- ասել էր Կլոպը:

«Իհարկե, Կլոպի հայտարարություններն ինձ անհանգստացնում են, քանի որ ճիշտ չէ, որ մենք յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ժամանակ  ծախսում ենք 200 միլիոն ֆունտ: Եվ դա ասում է «Լիվերպուլը», որտեղ «You’ll never walk alone» («Լիվերպուլի» կարգախոսը): Սա փոքր թիմ չէ, սա «Լիվերպուլն» է: Այնպես որ, ես չեմ սիրում նման մեկնաբանություններ, քանի որ դա ճիշտ չէ:

Երկու մրցաշրջան առաջ մենք ստիպված էինք շատ ծախսել, քանի որ ես գլխավորում էի մի թիմ, որտեղ 10-11 խաղացողներ ավելի քան 30 տարեկան էին: Բայց ամեն մրցաշրջանում մենք չենք կարող ծախսել 200 միլիոն: Օրինակ, «Լիվերպուլն» անցած մրցաշրջանում ծախսել է ավելի քան 200 միլիոն ֆունտ ստեռլինգ, բայց չի կարող այդքան ծախսել այս մրցաշրջանում:

Այս մրցաշրջանում մենք գնեցինք Ռոդրիին և գնեցինք Անխելինիոյին, դա իրականություն է»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս