Բաժիններ՝

Սեյրան Սարոյանի դրամական միջոցները նվազել են. «Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր Սեդրակ Սարոյանը նախքան հինգերորդ գումարման պատգամավոր ընտրվելը՝ 2012թ. մայիսի 31, հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքում երկու բնակարան, 5 հողամաս, անհատական 5 բնակելի  տուն, հողին ամրակայված 4  անշարժ գույք, Hummer H2 մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից։ Ընդ որում միևնույն աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ Սեդրակ Սարոյանը պատգամավորական գործունեության հինգ տարիների ընթացքում չի գնել և չի օտարել որևէ շարժական կամ անշարժ գույք։

Սակայն ԱԺ վեցերորդ խորհրդարանի պատգամավոր ընտրվելու ժամանակ՝ 2017թ. մայիսի 18, Սեդրակ Սարոյանի հայտարարագրած անշարժ գույքն ակնհայտ պակասել է։ Հինգ հողամասի փոխարեն նախկին պատգամավորը հայտարարագրել է միայն չորսը, անհատական հինգ բնակելի տան փոխարեն՝ երկուսը, հողին ամրակայված չորս անշարժ գույքի փոխարեն՝ երկուսը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս