Բաժիններ՝

«Նրան լավագույնն եմ մաղթում, բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը». Մոուրինիոն՝ Լեմպարդի մասին

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր կարծիքն է հայտնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հեռանկարների մասին:

«Ժամանակը ցույց կտա: Միայն ժամանակը: Ես կարող էի հեշտությամբ ասել, որ նա կդառնա ֆենոմենալ մարզիչ, քանի որ ես սիրում եմ նրան, բայց այդպես չեմ ասի: Եվ նաև չեմ ասի, որ չեմ հավատում, որ նրա մոտ կստացվի:

Ես զգում եմ, որ նա ունի պոտենցիալ, որ սիրում է իր գործը, իսկ դա շատ կարևոր է, այդ պատճառով է նա այստեղ: Ես նրան լավագույնն եմ մաղթում, բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը: Կտեսնենք մի քանի տարի հետո:

Ֆրենկի մեջ ես միշտ տեսել եմ պրոֆեսիոնալիզմի օրինակ: Նա այն խաղացողներից մեկն էր, որոնց ես համարում էի անփոխարինելի: Հիանալի պրոֆեսիոնալ: Հիանալի»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս