Բաժիններ՝

Հարվարդի համալսարանը աշխարհի առաջատարն է ճանաչվել գերունևոր շրջանավարտների թվով

Հարվարդի համալսարանը (Մասաչուսեթսի նահանգ) աշխարհին առաջատարն է դարձել այն շրջանավարտների թվով, որոնց կարողությունը գերազանցում է 30 մլն դոլարը: Համապատասխան տվյալները հուլիսի 31-ին հրապարակել է Wealth-X միջազգային կոնսալտինգային եւ հետազոտական կազմակերպությունը:

Նրա տվյալներով՝ 1636 թվականին հիմնադրված ամերիկյան հնագույն բուհի շրջանավարտների թվում կա 1830 մարդ, որոնք իրենց կարողությամբ տեղ են զբաղեցնում են գերունեւոր մարդկանց կատեգորիայում (UHNW – Ultra High Net Worth): Ընդհանուր առմամբ նրանք տնօրինում են 1,9 տրլն դոլար գումարի միջոցներ: Իսկ ընդամենը, կազմակերպության տվյալներով, այս բուհն ավարտել է 13 հազար 650 մարդ, որոնց ընդհանուր կարողությունը գերազանցում է 4,8 տրլն դոլարը:

Դրա հետ մեկտեղ, Wealth-X-ի տվյալներով, այն 20 բուհերից 17-ը, որոնք կարող են պարծենալ գերունեւոր շրջանավարտներով, ներկայացնում են ԱՄՆ-ի տարածքում գործող ուսումնական հաստատությունները: Առաջատարների եռյակում Հարվարդին հաջորդում են կալիֆոռնիական Սթենֆորդի համալսարանը (775 շրջանավարտ, որոնք UHNW կատեգորիայում են հայտնվել 1,1 տրլն դոլար կարողությամբ) եւ Փենսիլվանիայի համալսարանը (744 շրջանավարտ՝ 731 մլրդ դոլար գումարի միջոցներով):

Քեմբրիջի համալսարանը, որի ամենաունեւոր 259 շրջանավարտները վաստակել են 115 մլրդ դոլար, հայտնվել է տասնյակում՝ զբաղեցնելով յոթերորդ տեղը: Մինչդեռ Օքսֆորդի համալսարանը (218 շրջանավարտ՝ 120 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ) եւ INSEAD հեղինակավոր ֆրանսիական բիզնես-դպրոցը (174 շրջանավարտ՝ 107 մլրդ դոլար կարողությամբ) զբաղեցրել են, համապատասխանաբար, 13-րդ եւ 19-րդ տեղերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս