Թողարկվել է Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի թրեյլերը
Netflix-ը ցուցադրել է Մարտին Սքորսեզեի «Իռլանդացին» նոր ֆիլմի թրեյլերը: Հոլովակը հրապարակված է ծառայության You-Tube-ալիքում։
Ֆիլմում խաղացել են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն եւ Ջո Փեշին: Ինչպես նշված է թրեյլերի նկարագրության մեջ, «Իռլանդացին» կինոնկարում ներկայացվում է հետպատերազմյան Ամերիկայում կազմակերպված հանցավորության պատմությունը, որը ցուցադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ֆրենք Շիրանի, խաբեբայի եւ վարձու մարդասպանի» աչքերով: Deadline-ի տվյալներով՝ կինոնկարի բյուջեն կազմել է 125 մլն դոլար:
Սեպտեմբերի 27-ին կկայանա «Իռլանդացին» ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը Նյու Յորքի կինոփառատոնում: Կինոնկարը Netflix-ում կհայտնվի այս աշնանը, ստույգ ամսաթիվը ծառայությունը դեռեւս չի հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: