Բաժիններ՝

Վարորդի վրա դանակով հարձակված տղամարդը բերման է ենթարկվել

Հուլիսի 26-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում ավտովթար է եղել և վարորդներից մեկը դանակով հարձակվել է մյուսի վրա։

Մոտակայքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ժամը 09.15-ին նկատել են իրար բախված 3 ավտոմեքենա, որոնցից «ԲՄՎ»-ի վարորդն իր մոտ եղած դանակով հարձակվել է «Տոյոտա»-յի վարորդի վրա, հետապնդել նրան՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ոստիկանները կանխել են հետագա անցանկալի զարգացումները։

«ԲՄՎ»-ի վարորդը բերման է ենթարկվել բաժին։
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս