Բաժիններ՝

«Հենց մտնում ես ներս, ասում են՝ ձեզ շտապ վիրահատություն է անհրաժեշտ. հիվանդները միանգամից չպետք է համաձայնություն տան». Ակնաբույժ

«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանը կարծում է, որ սխալ է մարդկանց միշտ վիրահատելը:

«Մենք հիմա գլուխ ենք գովում, թե ինչպիսի վիրահատություններ կարող ենք անել՝ մոռանալով, որ ինչքան տեխնիկան զարգանում է, հիվանդություններն այնքան բարդ են լինում, բուժումը դժվար է լինում:

Երեք հիվանդություն է տարածված՝ շաքարային դիաբետը, քաղցկեղը և կատարակտը: Դա պայմանավորված է մեր մոլորակի վրա ուլտրամանուշակագույն և ռենտգենյան գերճառագայթմամբ: Մարդն իրավունք չունի գնալ բնության դեմ, քանդել օզոնային շերտը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակնաբույժը՝ հավելելով, որ կարճատեսություն ունեցող հիվանդներն են շատացել,  երեխաների 50 տոկոսը կարճատես է, ու ըստ նրա՝ մեծ մասամբ գենետիկան կապ ունի:

Ինչ վերաբերում է վիրահատություններին՝ Մանուկ Մանուկյանը նշեց. «Մի հիվանդ ունեինք, աչքի ճնշումը 41 էր, պետք է լիներ 20: Միակ աչքն էր, եթե վիրահատեին, հաստատ կկորցներ տեսողությունը: Կաթիլների միջոցով կարողացանք ճնշումը հասցնել 18-ի, ու մինչև հիմա այդ մարդն այդ աչքով ապրում է: Այսինքն, միշտ չէ, որ պետք է վիրահատել, հիվանդները միանգամից չպետք է համաձայնություն տան: Ամերիկյան, եվրոպական սիստեմն է, հենց մտնում ես ներս, ասում են, թե ձեզ շտապ վիրահատություն է անհրաժեշտ: Բժշկության մի մասն ապականվել է: Մի հիվանդ էր եկել Հունաստանից, ասացի՝ աչքիդ ձեռք չտաս, չի օգնի, գնացել էր Արգենտինա, վիրահատել էին, 3000 դոլարը ձեռքից առել էին, ու ոչ մի օգուտ: Պատմում է, որ հետո բժշկի փոխարեն՝ օգնական է եկել ու ասել, թե ինձ նայիր, դու մեկ աչքով էլ լավ յոլա ես գնում: Այս մարդը զարմացած հարցրել է՝ այդ խոսքը լսելու համար 3000 դոլար պե՞տք է տայի:

Կարդացեք նաև

Մեկ հոգի էլ դիմել էր բժշկի, աչքի ճնշումը 16 է եղել, նորմալ կարդացել է, բժշիկն ասել է՝ շտապ կատարակտայի օպերացիա: Եղբայր, ինչո՞ւ ես անում, բա որ մի բարդություն լինի: Չեն վախենում»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս