Բաժիններ՝

Մեգան Մարքլը կատարելու է Եղիսաբեթ II-ի վերջին կամքը

Թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո Մեգան Մարքլը կկատարի նրա վերջին ցանկությունը: Այս մասին գրում է Express.co.uk-ը՝ հղում անելով ITV News-ի նախկին խմբագիր Թիմ Էվարթին:

Նա ենթադրում է, որ թագուհու մահից հետո միապետների ընտանիքի հանդեպ հետաքրքրությունը կարող է մարել, քանի որ, ըստ նրա՝  ժառանգորդն այնքան էլ հանրահայտ չէ՝ մարդկանց ուշադրությունը մշտապես գրավելու համար:

Ուստի նա գտնում է, որ Մեգան Մարքլի հայտնվելն այդ ընտանիքում կարող է փրկել իրավիճակը:

«Կարծում եմ՝ Հարին և Մեգանը կարողացան ներգրավել երիտասարդ սերնդին, ինչը ուզում էր թագուհին»,- հայտարարել է Էվարթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս