Բաժիններ՝

«Չեմ վախենում, որ «Բարսայի» երկրպագուները չեն ընդունի Անտուանին». Գրիզմանի հայր

Ալեն Գրիզմանը՝ Անտուան Գրիզմանի հայրը, խոսել է իր որդու՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին:

– Ի՞նչ զգացիք, երբ Անտուանը ներկայացվեց որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:

– «Բարսան» լավագույնն է լավագույներից: Ես «Բարսային» աջակցում եմ Կրոյֆի, Ստոիչկովի և այլ մեծ խաղացողների օրերից: «Բարսելոնան» շատ տպավորիչ է: Այն հսկայական է, ֆանտաստիկ: Ոչ մի բառ չի նկարագրում, թե ինչ եմ զգում:

– Մինչև պայմանագրի ստորագրումը Դուք անհանգստացա՞ծ էիք, թե պահպանո՞ւմ էիք հանգստությունը:

– Ես շատ մտահոգված էի, որովհետև ֆուտբոլում երբեք վստահություն չկա: Այն փաստը, որ նա ստորագրել է պայմանագիրը, իրական հանգստություն էր: Ինքս ինձ ասացի՝ վերջապես, քանի որ հենց սկզբից դա դժվար գործ էր:

– Չե՞ք վախենում, որ «Բարսելոնայի» երկրպագուները Անտուանին չեն ընդունի անցյալ տարի կայացրած՝ «Ատլետիկոյում» մնալու որոշումից հետո:

– Չեմ վախենում, որ «Բարսայի» երկրպագուները չեն ընդունի Անտուանին: Ինչպես ասում է Անտուանը, ամեն ինչ որոշվելու է դաշտում: Նա սովորում է սխալներից և գիտի, որ ամեն ինչ կախված կլինի իր խաղից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031