«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ինչո՞ւ չպետք է ուզեի մարզել նրան». Սիմեոնե
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսսիի խաղը Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ինչո՞ւ չպետք է ուզեի մարզել նրան: Նա գլխավորեց Արգենտինայի ազգային հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Նա առաջատարն էր: Ես այլ տարբերակներ կամ հայտարարություններ չեմ քննարկում:
Յուրաքանչյուր ոք ազատ է հավատալու այն բանին, ինչին նա ուզում է: Բայց ես կարծում եմ, որ նա մրցաշարում հանդես է եկել որպես առաջատար»,- ասել է Սիմեոնեն TyC Sports-ին:
Սիրարփի Աղաբաբյան