Բաժիններ՝

Ոստիկանները երիտասարդների են բռնել

Հուլիսի 21-ին, ժամը 5։35-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողության փորձ կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու քաղաքացու։ 18 և 27-ամյա երիտասարդները, երեք այլ անձանց հետ գողության նպատակով փորձել էին լինգով բացել Աբովյան փողոցի խանութներից մեկի դուռը։ Բայց մտածածն ավարտին չէին հասցրել՝ բռնվել էին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա 3 ձող։
Նշանակվել է դատամատնադրոշմային փոձաքննություն։

Բերման ենթարկված երիտասարդներից մեկը ոստիկաններին հայտնել է նաև, որ ապրիլից հուլիս ամիսների ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներից ևս գողություններ է արել։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողության փորձին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում նախկինում կատարած գողություններից տուժածներին պարզելու և հաղորդում ընդունելու համար։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։
Կատարվում է քննություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031