Բաժիններ՝

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայի շախմատային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է իսպանական մրցաշարում:

Իսպանիայում ավարտված Վիլլա դե Բենասկե խոշոր միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրների 430 շախմատիստներ, այդ թվում՝ 34 գրոսմայստեր,  հաջողության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:

Նույնքան միավոր վաստակած Մատեուշ Բարթելը գրավեց 2-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցած Կարեն Մովսիսյանը վաստակեց 6.5 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031