Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանին

«Հարգելի պարոն Չիչոյան

Երեկ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի դատավորները «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»։

Նկատի ունենալով վերը նկարագրված ապոկալիպտիկ իրավիճակները, խնդրում եմ տեղեկացնել, թե պատերի տակ քաբաբի ակնկալիքով վնգստացող քա՞նի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումներ են ներկայացրել կառավարությունն ու անձամբ վարչապետը։

Կանխավ շնորհակալ եմ

Հարցազրույցը բնականաբար չդիտած, բայց նայածներից ոչ պակաս մտահոգ քաղաքացի»։

 

Տեսանյութեր

Լրահոս