Բաժիններ՝

Թեհրանում հերքել են Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացումը

Թեհրանը ոչ մի անօդաչու թռչող ապարատ չի կորցրել ո՛չ Հորմուզի  նեղուցում, ո՛չ էլ որեւէ այլ տեղ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփի այն հայտարարությունները, թե ամերիկացի զինվորականները հուլիսի 18-ին Որմզդի նեղուցում իրանական անօդաչու են խոցել։

«Մենք ոչ մի անօդաչու չենք կորցրել ո՛չ Հորմուզի  նեղուցում, ո՛չ էլ որեւէ այլ տեղ,- հուլիսի 19-ին գրել է Արագչին իր Twitter-ում:- Ես վախենում եմ, որ ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի դեսանտային նավը) Boxer-ը սխալմամբ խոցել է իր անօդաչուն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Թրամփը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer դեսանտային նավը հուլիսի 18-ին Հորմուզի  նեղուցում խոցել է Իրանի անօդաչու, որը, զինվորական հրամանատարության վարկածով՝ շատ է մոտեցել նավին, ինչպես նաեւ «սպառնացել Է նավի եւ նրա անձնակազմի անվտանգությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս