Բաժիններ՝

Իրանի ուղղաթիռն ու նավը Հորմուզի նեղուցում մինչև դրոնը մոտեցել էին ԱՄՆ-ի նավին. WSJ

Իրանի ռազմական ուղղաթիռն ու նավը մոտեցել էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer ունիվերսալ դեսանտային նավին այն բանից առաջ, երբ ամերիկացիները Հորմուզի նեղուցում խոցել էին Իրանի անօդաչու թռչող ապարատը: Այս մասին իր կայքում հաղորդել է The Wall Street Journal թերը, որի լրագրողը գտնվել է Boxer նավում:

Նրա տվյալներով՝ Boxer-ը, գլխավորելով Bainbridge էսկադրային ականակիրը, Lewis B. Puller ուղղաթիռակիրը, մի լցավորող եւ եւս երկու նավեր, հուլիսի 18-ի առավոտյան մոտեցել է Հորմուզի նեղուցին: Առաջինն ամերիկյան դեսանտային նավին է մոտեցել Իրանի ռազմաօդային ուժերի Bell 212 ուղղաթիռը, որը կախվել է տախտակամածից մի քանի մետր հեռավորության վրա: Այն հեռացել է ամերիկյան ուղղաթիռի հայնվելու ժամանակ:

Ավելի ուշ մի քանի արագընթաց կատերներ են անցել ամերիկյան նավախմբի մոտով՝ չստեղծելով ոչ մի խնդիր: Այնուետեւ հայտնվել է ավելի խոշոր իրանական նավ , որն ընթացել է Boxer-ի հետեւից՝ պահպանելով 500 մետր թույլատրված միջկայաքը: Ամերիկացիներն օդ են բարձրացրել մի քանի ուղղաթիռներ, որպեսզի իրանցիներին զգուշացնեն հնարավոր մերձեցումից: Եվ սոսկ դրանից հետո երկնքում հայտնվել է Իրանի անօդաչուն, որն ավելի ուշ խոցվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ռազմածովային ուժերի Boxer ունիվերսալ դեսանտային նավը հուլիսի 18-ին Հորմուզի նեղուցում խոցել է Իրանի անօդաչուն, որը, զինվորական հրամանատարության վրակածով՝ իրեն շատ մոտ է թռել: Նախագահի վարկածով՝ իրանական ապարատն «անտեսել է բազմաթիվ ազդանշանները» չմոտենալու նավին, ինչպես նաեւ «սպառանացել է նավի եւ նրա անձնակազմի անվտանգությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս