Բաժիններ՝

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Ավստրալական «Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2018թ․ «Համաշխարհային ստրկության ինդեքս» ամենամյա զեկույցը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ 2018թ․ դրությամբ աշխարհում 40․3 մլն ժամանակակից ստրուկ կա, որոնցից 509․000-ը՝ Թուրքիայում։ Թուրքիայի յուրաքանչյուր 1000 բնակչից 6-7-ը ստիպողաբար աշխատում կամ ստիպողաբար ամուսնանում է, ինչը որակվում է որպես «ժամանակակից ստրկություն»։

Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիան մեկն է «Մեծ քսանյակի» անդամ այն 12 երկրներից, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում՝ պարզելու համար, թե արդյոք իրենց ձեռք բերած ապրանքների ու ստացած ծառայությունների ոլորտում հարկադրաբար աշխատող մարդիկ կան։ Թուրքիայի ձեռք բերած ապրանքների արտադրության ոլորտում ժամանակակից ստրկության առկայության ռիսկը մեծ է հատկապես էլեկտրոնիկայի, հագուստի, կակաոյի, բամբակի և բրնձի արտադրությունում։ Տարեկան կտրվածքով Թուրքիա ներմուծվող այդ ապրանքատեսակների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 5 մլրդ դոլար։

Ըստ զեկույցի՝ 2016-2018թթ․ ընթացքում Թուրքիայի կառավարությունը որևէ առաջընթաց չի գրանցել ժամանակակից ստրկության դեմ պայքարում։ Հավելենք, որ 2016թ․ Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանում 3․6 մլն ժամանակակից ստրուկ կար։ Ընդ որում, միայն Թուրքիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում այդ թիվը կազմում էր ընդհանուրի 39-ը տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս