Տիգրան Ավինյանը հանդիպել է հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ: Ներկա էին նաև «Carnegie» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, «Metlife» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Սթիվեն Կանդարյանը և «Insight Venture Partners» ընկերության գործադիր տնօրեն Փիթեր Սոբիլոֆը: Այս մասին Տիգրան Ավինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Զրուցակիցներիս խնդրանքով մանրամասն անդրադարձա ՀՀ տնտեսական բարեփոխման օրակարգին, զարգացման տեսլականին, կառավարության առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին: Հաշվի առնելով Թավիթյան հիմնադրամի և անձամբ Ասո Թավիթյանի զգալի ավանդը Հայաստանի համար ապագայի առաջնորդներ կրթելու գործում, ինչպես նաև ՏՏ բնագավառում վերջինիս գրանցած հաջողություննները՝ պարոն Թավիթյանին փոխանցեցի ՀՊՃՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհված ՀՊՃՀ պատվավոր դոկտորի վկայականը»,-նշել է Տիգրան Ավինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031