Արմավիրի մարզում ոստիկանության հետաքննիչը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com

Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ղավազյանը իր վարած Suzuki մակնիշի AC 230 համարանիշի մոտոցիկլետով, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և վայր ընկել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Հ. Ղավազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Հ. Ղավազյանն աշխատում է ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում՝ որպես հետաքննիչ, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկանության օպերատիվ խմբից թաքցրել է այդ փաստը: Նա անգամ դեպքի վայրից հեռացնել է տվել վթարված մոտոցիկլետը՝ պատճառաբանելով, թե չի իմանում, թե ով կամ ովքեր են մոտոցիկլետը տեղափոխել վթարի վայրից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հատվածում տեղի են ունեցել արտոնագրված «ռալիի» մրցումներ և կան վկայություններ, որ նա նույնպես մասնակցել է ռալիին: Սակայն նա դա էլ է հերքել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031