Բաժիններ՝

Սիմոնա Հալեպը դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ

Ռումինուհի Սիմոնա Հալեպը դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ:

Կանանց մենախաղի կիսաեզրափակչում Հալեպը մրցեց Ուկրաինայից Էլինա Սվիտոլինայի հետ: 1 ժամ 12 րոպե ձգված մրցախաղում ռումինուհին հաղթեց երկու սեթերում՝ 6:1, 6:1 հաշվով: Հալեպն իր կարիերայի մեջ առաջին անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031