Բաժիններ՝

Արսեն Թորոսյանն այցելում է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարից տուժածներին

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։

Նրանցից 3-ը գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բժիշկների գնահատմամբ՝ տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Կյանքին վտանգ չի սպառնում:

«Էրեբունի» և Արարատի բժշակական կենտրոններում բուժում ստացող 3 քաղաքացու վիճակը կայուն է, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

«Բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։

Այս պահին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջում է նշված բոլոր բժշկական հաստատություններով՝ մանրամասն ծանոթանալով տուժածների առողջական վիճակին և բուժման ընթացքին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031